23:08  ,  23 սեպտեմբերի, 2020

«Ռեալը» կարող է 100 միլիոն եվրոյով գնել Մբապեի տրանսֆերը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ ամռանը կարող  է 100 միլիոն եվրոյով տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հաղորդում է ֆրանսիական  L’Equipe-ը։

21-ամյա ֆուտբոլիստը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։ Այն նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Այժմ Մբապեն համարվում է աշխարհի ամենաթանկ տրանսֆերային գինն ունեցող ֆուտբոլիստը՝ 180 միլիոն եվրո։

Մբապեին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English