22:41  ,  23 սեպտեմբերի, 2020

Դավիթ Արշակյանը նորամուտն «Իրտիշում» նշել է գոլով

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Դավիթ Արշակյանը նորամուտը Օմսկի «Իրտիշում» նշել է գոլով։ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (Ֆուտբոլի ազգային լիգա) 11-րդ տուրում «Իրտիշը» Աստրախանում մրցել է «Վոլգարի» հետ։ Գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։ Դավիթ Արշակյանը հյուրերի գոլը խփել է 19-րդ րոպեին՝ բացելով հանդիպման հաշիվը։

«Իրտիշը» 2 միավորով վերջին տեղում է։

26-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Տրակայում», «Չիկագո Ֆայրում», «Վեյլեում», «Գորիցայում», «Ֆակել Վորոնեժում», «Ռուդեսում», Երեւանի «Արարատում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում