20:08  ,  23 սեպտեմբերի, 2020

Անսու Ֆատին նոր պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ 400 միլիոն եվրո հրաժարագնով

Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Անսու Ֆատին նոր պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ՝ դառնալով կատալոնական ակումբի առաջին թիմի խաղացող, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հոկտեմբերի 31-ին նա կդառնա 18 տարեկան։

Նրա հրաժարագինը 170 միլիոնից եվրոյից դարձել է 400 միլիոն եվրո։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Անսու Ֆատին հանդես կգա 22 համարի խաղաշապիկով, որն ազատ էր չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալի հեռանալուց հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս