18:10  +04,  23 սեպտեմբերի, 2020

«Գանձասար-Կապան» - «Շիրակ»՝ 5։0, «Լոռի» - «Փյունիկ»՝ 1։0

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում շարունակվում են 5-րդ տուրի հանդիպումները։

«Գանձասար-Կապանը» Գյումրիում մրցեց «Շիրակի» հետ եւ առավելության հասավ 5։0 հաշվով։

«Լոռին» Վանաձորում ընդունեց Երեւանի «Փյունիկին» եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

«Լոռին» 4 խաղից հետո 6 միավորով չորրորդն է, «Փյունիկը» 5 խաղում վաստակել է 4 միավոր եւ 5-րդն է։ «Գանձասար-Կապանը» 4 խաղում 4 միավորով 6-րդն է։ «Շիրակն» անցկացրել է 2 հանդիպում եւ 1 միավորով վերջին տեղում է։

Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Շիրակ»՝ 5։0

Հայկ Իշխանյան, 21, ինքնագոլ, Ռոկաս Կրուսնաուսկաս, 32, 66, Վբեյմար Անգուլո, 40, 11մ, Ջոսեֆ Օմա Ադահ, 55

«Լոռի» - «Փյունիկ»՝ 1։0

Կլաուդիր, 41

Հեռացում՝ Ալիկ Առաքելյան («Փյունիկ»), 90, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ