09:40  ,  24 սեպտեմբերի, 2020

Արսեն Զախարյանի հրաշալի տեխնիկան «Դինամոյի» մարզմանը

Մոսկվայի «Դինամոն» ներկայացրել է մարզումային տեսանյութ, որտեղ իրեն հրաշալի է դրսևորում 17-ամյա Արսեն Զախարյանը:

Հայ կիսապաշտպանը հանդես է գալիս դինամոյականների երիտասարդական թիմում: Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է 6 խաղի, դարձել 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև հայտավորել էր Կազանի «Ռուբինի» դեմ Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի խաղին, սակայն խաղաժամանակ չէր ստացել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս