18:41  ,  23 սեպտեմբերի, 2020

Տոտին մոտ է «Ռոմա» վերադառնալուն

«Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին մոտ է իտալական ակումբ վերադառնալուն, հաղորդում է Corriere dello Sport-ը:

Սպասվում է, որ 43-ամյա իտալացին պաշտոն կստանա «Ռոմայում»: Խոսքն ակումբի փոխնախագահի կամ տեխնիկական տնօրենի պաշտոնի մասին է: Տոտին կանոնավոր կերպով հաղորդակցվում է «Ռոմայի» գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգայի հետ, սակայն նա դեռ չի հանդիպել ակումբի նոր ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ 2019-ի հունիսին լեգենդար ֆուտբոլիստը հեռացել էր «Ռոմայի» տնօրենի պաշտոնից։ 2006թ․ աշխարհի չեմպիոնը ֆուտբոլիստի ամբողջ կարիերան անցկացրել էր «Ռոմայում», իսկ 2017-ին ավարտել էր կարիերան և աշխատանքի անցել ակումբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում