17:09  ,  23 սեպտեմբերի, 2020

ՈւԵՖԱ․ Անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի թեկնածուները (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն հրապարակել է քվեարկության արդյունքները, որոնցով որոշվել են անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի մրցանակների հավակնորդները։

Լավագույն ֆուտբոլիստների եռյակում չեն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Մրցանակին հավակնում են եռյակում հայտնված բելգիացի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին («Բավարիան») եւ գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը («Բավարիա)։

Հաջորդ տեղերում են․

4-5. Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Նեյմար (ՊՍԺ)՝ 53-ական միավոր

  1. Թոմաս Մյուլեր(«Բավարիա»)՝ 41 միավոր
  2. Կիլիան Մբապե (ՊՍԺ)՝ 39 միավոր
  3. Տիագո Ալկանտարա(«Բավարիա» / «Լիվերպուլ»)՝ 27 միավոր
  4. Ջոշուա Կիմիխ («Բավարիա»)՝ 26 միավոր
  5. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)՝ 25 միավոր

Լավագույն մարզիչի մրցանակին հավանում են Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, Անգլիայի չեմպիոն եւ Եվրոպայի սուպերգավաթակիր «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը եւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը, որի ղեկավարությամբ թիմը պատմության մեջ առաջին անգամ հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Քվեարկությանը մասնակցում են Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի խմբային փուլերին մասնակցած թիմերի 80 մարզիչներ, ՈւԵՖԱ-ի անդամ երկրների 55 լրագրող։

Հաղթողները հայտնի կդառնան հոկտեմբերի 1-ին՝ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության արարողության ժամանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում