16:40  ,  23 սեպտեմբերի, 2020

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսել են հավաքը

Հայ ըմբիշները շարունակում են մարզավիճակ հավաքել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարից հետո:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակաների և երիտասարդական հավաքականները սեպտեմբերի 23-ից սկսել են ուսումնամարզական հավաքը: Մեծահասակների թիմը կմարզվի «Օլիմպավանում», իսկ երիտասարդները՝ Ծաղկաձորում, hաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում