15:30  ,  23 սեպտեմբերի, 2020

Դավիդ Կամպանյան ու Արմեն Համբարձումյանը՝ «Ցելյեի» դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան ու կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը նախախաղային ասուլիսում խոսել են Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպման մասին, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատ-Արմենիա» - «Ցելյե» խաղը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում և կսկսվի ժամը 18:00-ին: Հանդիպումը կսպասարկի Շոտլանդիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Ջոն Բիթոնի գլխավորությամբ: Այս դիմակայության հաղթողը Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլում տանը կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի գործող չեմպիոնը տանը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային»:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ցելյեն» 3:0 հաշվով տնային հաղթանակ է դարձել իռլանդական «Դունդալկի» նկատմամբ, իսկ հաջորդ փուլում տանը 1:2 հաշվով պարտվել է նորվեգական «Մոլդեին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում