14:46  ,  23 սեպտեմբերի, 2020

23-ամյա դարպասապահը՝ «Մանչեսթեր Յունայթեդում» նորամուտի մասին. Ամբողջ կյանքում երազել էի այդ մասին

Անգլիայի հավաքականի դարպասապահ Դին Հենդերսոնը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նորամուտը նշելուց հետո կիսվել է տպավորություններով: Սեպտեմբերի 22-ին 23-ամյա դարպասապահը մեկնարկային կազմում մասնակցել էր «Լութոն Թաունի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղին (3:0):

«Ամբողջ կյանքում երազել էի այդ մասին: Սիրելի ակումբի կազմում նորամուտը նշելն անհավանական զգացողություն է: «Չոր» հանդիպումն ու հաղթանակն ի լրումն է ամենի»,- թվիթերյան էջում գրել է Դին Հենդերսոնը:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Հենդերսոնը վարձավճարով հանդես էր գալիս այլ ակումբներում և անցկացրել էր 114 հանդիպում: Վերջերս նա մինչև 2025 թվականը երկարաձգել էր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը, ինչպես նաև առաջին անգամ հրավիրվել էր Անգլիայի ազգային հավաքական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում