12:35  ,  23 սեպտեմբերի, 2020

«Փյունիկից» հեռացած Անդրիյա Դրագոևիչը կմնա Հայաստանում

Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Չեռնոգորիայի ազգային հավաքականի դարպասապահ Անդրիյա Դրագոևիչի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա դարպասապահը «Ալաշկերտին» միացել էր 2018-ի փետրվարին, ինչից հետո վարձավճարով տեղափոխվել էր «Արարատ»:

Նախորդ երկու տարիներին «Փյունիկում» խաղացած Դրագոևիչը նախկինում հանդես է եկել Սերբիան, Չեռնոգորիան, Բոսնիա-Հերցեգովինան, Ալբանիան և Կիպրոսը ներկայացնող ակումբներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում