11:41  ,  23 սեպտեմբերի, 2020

Էդեգորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել «Ռեալի» խաղից հետո

Մադրիդի «Ռեալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել «Ռեալ Սոսյեդադի» հետ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության առաջին տուրի խաղից հետո, հաղորդում է նորվեգական VG-ն:

Այժմ Արքայական ակումբում սպասում են 21-ամյա ֆուտբոլիստի երկրորդ թեստի պատասխանին: Եթե երկրորդ թեստի պատասխանը ևս լինի դրական, ապա ամբողջ թիմին սպասում է ինքնամեկուսացում:

«Ռեալ Սոսյեդադի» բոլոր ֆուտբոլիստները ևս հանձնել են թեստեր, որոնք բացասական են եղել:

Հիշեցնենք, որ «Ռեալի» ու «Ռեալ Սոսյեդադի» միջև խաղը տեղի էր ունեցել սեպտեմբերի 20-ին և ավարտվել էր 0:0 հաշվով: Էդեգորը մեկնարկային կազմում հանդես էր եկել 69 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում