09:35  ,  23 սեպտեմբերի, 2020

Մաուրո Գևգեոզյանի գեղեցիկ գոլը

Ֆուտբոլի Պերուի առաջնության 13-րդ տուրում «Ունիվերսիդադ Կախամարկան» 1:1 հաշվով է ավարտել «Սան Մարտինի» դեմ արտագնա հանդիպումը:

Հյուրերի պատասխան գոլը 55-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Մաուրո Գևգեոզյանը: 34-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ խաղին և ստացել նաև դեղին քարտ:

«Ունիվերսիդադ Կախամարկան» 22 միավորով երկրորդ տեղում է և 7 միավոր է հետ առաջատարից:

Հիշեցնենք, որ Մաուրո Գևգեոզյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 2 ընկերական հանդիպում է անցկացրել 2014-ին։ Նա այս տարվա հունվարին էր միացել «Ունիվերսիդադ Կախամարկային»: Հարձակվողի նախորդ ակումբն էր Արգենտինայի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Տեմպերլեյը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում