00:49  ,  23 սեպտեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա․ Օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները։

Ռուսական «Կրասնոդարն» ընդունեց հունական ՊԱՕԿ-ին եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Ավստրիական «Զալցբուրգը» հյուրընկալվեց իսրայելական «Մաքաբի Թել Ավիվին» եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Չեխական «Սլավիայի» եւ դանիական «Միդտյուլանդի» առաջին դիմակայությունում դարպասի գրավում չգրանցվեց։

Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն սեպտեմբերի 30-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, առաջին հանդիպում

«Կրասնոդար» (Ռուսաստան) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 2։1 (տեսանյութ)

Վիկտոր Կլասոն, 39, 11մ, Ռեմի Կաբելա, 70 - Դիմիտրիոս Պելկաս, 32

Չիրացրած 11մ՝ Դիմիտրիոս Պելկաս, 7

«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 1։2 (տեսանյութ)

Դան Բիտոն, 9 - Դոմինիկ Սոբոսլաի, 49, 11մ, Մասայա Օկուգավա, 57

«Սլավիա» (Չեխիա) - «Միդտյուլանդ» (Դանիա)՝ 0։0 

Սեպտեմբերի 23

«Գենտ» (Բելգիա) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)՝ 23։00 (Երեւանի ժամանակ)

«Մոլդե» (Նորվեգիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)՝ 23։00

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Օմոնիա» (Կիպրոս)՝ 23։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում