22:56  ,  22 սեպտեմբերի, 2020

Եվրոպայի Սուպերգավաթի գնդակը՝ երեխաների ստեղծած դիզայնով (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպման պատոնական գնդակը, որի դիզայնը ստեղծել են Չեխիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Սլովենիայի, Իսպանիայի եւ Շվեյցարիայի 18 երեխաներ։ Նրանց առաջարկել են նկարել, թե ինչ է իրենց համար նշանակում ֆուտբոլը։ Այդ նկարները զետեղվել են գնդակի վրա։

Եվրոպայի սուպերգավաթը սեպտեմբերի 24-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կվիճարկեն Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բավարիան» (Գերմանիա) ու Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սեւիլիան» (Իսպանիա)։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս