20:06  ,  22 սեպտեմբերի, 2020

«Լեյթոն Օրիենթ» - «Տոտենհեմ» գավաթային հանդիպումը տեղափոխվել է կորոնավիրուսի պատճառով

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության երրորդ շրջանի «Լեյթոն Օրիենթ» - «Տոտենհեմ» հանդիպումը տեղափոխվել է, հաղորդում է Sky Sports-ը։

Այն նախատեսված էր սեպտեմբերի 22-ին Լոնդոնի «Բրիսբեն Ռոուդ-Մաշռում» ստադիոնում եւ պետք է մեկնարկեր Երեւանի ժամանակով 21։00-ին։

Պատճառը «Լեյթոն Օրիենթում» գրանցված կորոնավիրուսի դեպքերն են։

«Լեյթոն Օրիենթը» առաջին շրջանում 2։1 հաշվով հաղթել էր «Ֆորեսթ Գրին Ռովերսին», երկրորդ շրջանում՝ 3։2 հաշվով «Պլիմութին»։ «Տոտենհեմը» պայքարը սկսում է երրորդ շրջանից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում