19:27  ,  22 սեպտեմբերի, 2020

Հայաստանի պատանեկան թիմը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը դարձել է օնլայն անցկացված չորս տարիքային խմբերի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Թիմում են Շանթ Սարգսյանը (մինչև 18), Արշակ Մելքոնյանը (մինչև 16), Էմին Օհանյանը (մինչև 14), և Բենիկ Աղասարովը (մինչև 12), հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։

Եվրոպայի օնլայն առաջնությանը մասնակցել է 40 երկրների շուրջ 800 շախմատիստ։ Մրցաշարն անցկացվել է 8 ենթախմբում՝ աղջիկների և պատանիների մինչև 12, 14, 16 և 18 տարիքային խմբերում։ Ամեն ենթախմբում Հայաստանը ներկայացված է եղել 3 շախմատիստով։ Բացի մասնակիցների անհատական արդյունքներից՝ հաշվարկ է ընթացել նաև թիմային պայքարում։ Այստեղ հաշվարկվել է յուրաքանչյուր ենթախմբի մեկ լավագույն արդյունք։

Թիմային հաշվարկում Հայաստանի պատանիների հավաքականը վաստակած 26 միավորով արժանացել է բրոնզե մեդալի։

Անհատական պայքարում Հայաստանի շախմատիստները մեդալ չեն նվաճել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս