18:40  ,  22 սեպտեմբերի, 2020

Banter Series Final․ Լեւոն Արոնյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Banter Series Final օնլայն մրցաշարի 1/8 եզրափակիչում մրցեց անգլիացի Գեւեյն Ջոնսի հետ եւ 8 պարտիայում առավելության հասավ 5,5։2,5 հաշվով։

Հայ գրոսմայստերը տարավ 4 հաղթանակ, 3 պարտիա ավարտեց ոչ ոքի, կրեց 1 պարտություն։

Քառորդ եզրափակիչում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի եւ ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի դիմակայության հաղթողը։

Մրցանակային հիմնադրամը 36 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում