18:09  ,  22 սեպտեմբերի, 2020

Լեմպարդ․ Մենդին արդեն բուժզննում է անցնում «Չելսիում»

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հաստատել է ֆրանսիական «Ռենի» եւ Սենեգալի հավաքականի 28-ամյա դարպասապահ Էդուարդ Մենդիի տրանսֆերն անգլիական ակումբ։

«Հիմա մենք խոսում ենք, իսկ Մենդին արդեն բուժզննում է անցնում մեր ակումբում։ Եթե ամեն ինչ կարգին լինի, նա կդառնա մեր խաղացողը»,- Լեմպարդի խոսքը ասուլիսից մեջբերում է BBC-ն։

Անգլիական մամուլը գրել էր, որ Մենդիի տրանսֆերի գինը ռեկորդային կլինի Ֆրանսիայում հանդես եկած դարպասապահների համար։ «Չելսին» կվճարի 30 միլիոն եվրո։

Մենդին 2019թ․ ամռանն է ֆրանսիական «Ռեյմսից» տեղափոխվել «Ռեն» 4 միլիոն եվրոյով։

Ֆրանսիայի անցած առաջնությունում Մենդին մասնակցել է 24 հանդիպման, բաց թողել 19 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում