16:40  ,  22 սեպտեմբերի, 2020

«Արարատ-Արմենիա» - «Ցելյե» խաղի մրցավարները

«Արարատ-Արմենիայի» և Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» միջև Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումը կսպասարկի Շոտլանդիան ներկայացնող մրցավարական անձնակազմ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Ջոն Բիթոնը, որին եզրերում կօգնեն Դենիել Մքֆարլանը և Դուգլաս Պոտերը:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիայի» և «Ցելյեի» դիմակայության հաղթողը Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլում կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ:

«Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի գործող չեմպիոնը տանը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային»:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ցելյեն» 3:0 հաշվով տնային հաղթանակ է դարձել իռլանդական «Դունդալկի» նկատմամբ, իսկ հաջորդ փուլում տանը 1:2 հաշվով պարտվել է նորվեգական «Մոլդեին»:

Այս մրցաշրջանում եվրագավաթների որակավորման փուլերի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում