12:08  +04,  22 սեպտեմբերի, 2020

«Արարատը» շնորհավորել է անազատության մեջ գտնվող Էդգար Մալաքյանին

Երևանի «Արարատը» Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Էդգար Մալաքյանին շնորհավորել է ծննդյան 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Այսօր Էդգար Մալաքյանի 30-րդ տարեդարձն է։ Շնորհավորում ենք և մաղթում ենք ամենայն բարիք»,- նշված է շնորհավորանքում:

Հիշեցնենք, որ Էդգար Մալաքյանն անազատության մեջ է: Նա մեկ ամսով կալանավորվել էր օգոստոսի 30-ին կասկադում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Էդգարը և իր եղբայր Գոռ Մալաքյանը ձերբակալվել էին ոստիկանների հետ բախման պատճառով:

Էդգար Մալաքյանն այս մրցաշրջանից առաջ Գյումրիի «Շիրակից» էր տեղափոխվել «Արարատ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ