10:50  ,  22 սեպտեմբերի, 2020

Թութակն ընդհատել է կանանց Բրազիլիայի հավաքականի մարզումը

Ֆուտբոլի կանանց Բրազիլիայի հավաքականի մարզման ժամանակ տեղի է ունեցել ուշագրավ միջադեպ:

Երկկողմանի հանդիպման ժամանակ թութակը նստել է խաղացողներից մեկի գլխին: Մարզուհին վախեցել է տեղի ունեցածից, իսկ մարզումը դադարեցվել է:

Մարզչական շտաբի անդամներից մեկը գնդակի օգնությամբ թութակին հեռացրել է խաղացողի մազերի վրայից: Դրանից հետո մարզումը շարունակվել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English