01:09  ,  22 սեպտեմբերի, 2020

«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Վուլվերհեմփթոնից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին» եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Խաղի հաշիվը 20-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։ 32-րդ րոպեին մանչեսթերյան թիմի երկրորդ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը։

78-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց դաշտի տերերի մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը։

Ավելացված ժամանակում հյուրերի երրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։

«Մանչեսթեր Սիթին» 1 խաղից հետո 3 միավորով 7-րդն է։ «Վուլվերհեմփթոնն» անցկացրել է 2 հանդիպում եւ 12-րդն է՝ 3 միավոր։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։3 (տեսանյութ)

Ռաուլ Խիմենես, 78 - Կեւին Դե Բրույնե, 20, 11մ, Ֆիլիպ Ֆոդեն, 32, Գաբրիել Ժեզուս, 90+5։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով