23:20  ,  21 սեպտեմբերի, 2020

Հայաստանի թիմը 3 ոսկե մեդալով է վերադառնում Ռումինիայից (ֆոտո)

Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում անցկացված աթլետիկայի Բալկանյան երկրների առաջնությունից Հայաստանի թիմը վերադառնում է 3 ոսկե մեդալով։

Միջին տարածությունների վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել 1500 մետր (3:47.60) եւ 3000 մետր (8:12.02) մրցատարածություններում։

Հաղթող է դարձել նաեւ եռացատկորդ Լևոն Աղասյանը, որը ցույց է տվել 16.53 մետր արդյունք։

Ամերիկահայ Ալեքսանդր Դոնիկյանը 100 մետր վազքում գրավել է չորրորդ տեղը՝ ցույց տալով 10.44 վայրկյան արդյունք, ինչը Հայաստանի ռեկորդ է։

Balkan Senior Championships 2020 - Day 2: Two gold medals - Yervand Mkrtchyan (3000m - 8:12.02) / Levon Aghasyan...

Опубликовано Armenian Athletics Federation Понедельник, 21 сентября 2020 г.

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում