Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում անցկացված աթլետիկայի Բալկանյան երկրների առաջնությունից Հայաստանի թիմը վերադառնում է 3 ոսկե մեդալով։
Միջին տարածությունների վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել 1500 մետր (3:47.60) եւ 3000 մետր (8:12.02) մրցատարածություններում։
Հաղթող է դարձել նաեւ եռացատկորդ Լևոն Աղասյանը, որը ցույց է տվել 16.53 մետր արդյունք։
Ամերիկահայ Ալեքսանդր Դոնիկյանը 100 մետր վազքում գրավել է չորրորդ տեղը՝ ցույց տալով 10.44 վայրկյան արդյունք, ինչը Հայաստանի ռեկորդ է։
Balkan Senior Championships 2020 - Day 2: Two gold medals - Yervand Mkrtchyan (3000m - 8:12.02) / Levon Aghasyan...
Опубликовано Armenian Athletics Federation Понедельник, 21 сентября 2020 г.
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում