21:10  ,  21 սեպտեմբերի, 2020

Ալվարո Մորատան կվերադառնա «Յուվենտուս»

Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Իսպանիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Ալվարո Մորատան վարձակալությամբ կտեղափոխվի Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս», հաղորդում է Goal.com-ը։ Մորատան սեպտեմբերի 22-ին կմեկնի Թուրին։

Մեկ տարվա վարձակալության համար «Յուվենտուսը» կվճարի 9 միլիոն եվրո, իսկ հաջորդ ամռանը հնարավորություն կունենա 45 միլիոն եվրոյով գնել նրա տրանսֆերը։ Մորատան «Յուվենտուսում» հանդես է եկել 2014-2016-ին։

«Աթլետիկոն» Մորատային գնել է Լոնդոնի «Չելսիից» 56 միլիոն եվրոյով։ Իսպանիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 34 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Մորատայի պայմանագիրը «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում