20:16  ,  21 սեպտեմբերի, 2020

32-ամյա Ռակիտիչն ավարտեց կարիերան Խորվաթիայի հավաքականում

«Բարսելոնայից» «Սեւիլիա» վերադարձած 32-ամյա կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ավարտել է կարիերան Խորվաթիայի ազգային հավաքականում, հաղորդում է այդ երկրի ֆուտբոլային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ «շնորհակալություն հայտնելով ֆուտբոլիստին ամեն ինչի համար»։

Ռակիտիչը Խորվաթիայի հավաքականում մասնակցել է 106 հանդիպման, խփել 15 գոլ։

2018-ին նա ազգային թիմի հետ դարձավ Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության փոխչեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում