Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 29-ամյա ֆուտբոլիստը 10 օր ինքնամեկուսացումից հետո դարձյալ թեստ կհանձնի։
Անցած մրցաշրջանում Իլկայ Գյուդոգանը «Մանչեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 50 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» կմեկնարկի սեպտեմբերի 21-ին՝ երկրորդ տուրում հյուրընկալվելով «Վուլվերհեմփթոնին»։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։15-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում