16:06  ,  21 սեպտեմբերի, 2020

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը վարակվել է կորոնավիրուսով

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 29-ամյա ֆուտբոլիստը 10 օր ինքնամեկուսացումից հետո դարձյալ թեստ կհանձնի։

Անցած մրցաշրջանում Իլկայ Գյուդոգանը «Մանչեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 50 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» կմեկնարկի սեպտեմբերի 21-ին՝ երկրորդ տուրում հյուրընկալվելով «Վուլվերհեմփթոնին»։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում