14:24  ,  21 սեպտեմբերի, 2020

Ջոկովիչը գերազանցեց Սամփրասի ցուցանիշը առաջին ռակետի կարգավիճակում

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը գերազանցեց կարիերան ավարտած ամերիկացի Փիթ Սամփրասի ցուցանիշը համաշխարհային դասակարգման աղյուսակում առաջին տեղը զբաղեցնելու շաբաթների քանակով։

Ջոկովիչը 287 շաբաթ աշխարհի առաջին ռակետն է։ Սամփրասը առաջին տեղում եղել է 286 շաբաթ։

Ջոկովիչն այժմ երկրորդ տեղում է այս ցուցանիշով։ Առաջատարը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, որը առաջին ռակետ է եղել 310 շաբաթ։

Ջոկովիչը սեպտեմբերի 21-ին Հռոմում արգենտինացի Դիեգո Շվարցմանի դեմ կխաղա «Մաթերս 1000» մրցաշարի եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ