13:22  ,  21 սեպտեմբերի, 2020

Կլոպ․ Շատ հավանեցի Ալկանտարայի խաղը

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ եւ իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի նորամուտը լիվերպուլյան թիմում։

«Հավանեցի առաջին խաղակեսը։ Երկու թիմերն էլ ձգտում էին խաղալ, պահեր ստեղծել, պաշտպանվել, հասնել արդյունքի։ Մրցակիցն ուներ առավելություն, բայց առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին տեղի ունեցածը փոխեց խաղը մեր օգտին։

Մրցակիցը մնաց 10 ֆուտբոլիստներով, եւ ես որոշեցի ավելի շուտ խաղադաշտ թողնել Տիագո Ալկանտարային։ Կատարյալ սկիզբ ստացվեց նրա համար։ Տղաները օգնեցին նրան։

Ես շատ հավանեցի Ալկանտարայի խաղը։ Պաշտպանությունում նրա համար հեշտ չէ, բայց գրոհների ժամանակ նա դրսեւորում է իրեն, փոխանցումներ է կատարում»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» «Չելսիին» հաղթել է սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի դուբլի շնորհիվ։ Ալկանտարան 45 րոպեում կատարել է 75 փոխանցում թիմակիցներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում