11:15  ,  21 սեպտեմբերի, 2020

Շվարցմանն առաջին անգամ «Մասթերսի» եզրափակիչում է եւ կմրցի Ջոկովիչի հետ

Արգենտինացի Դիեգո Շվարցմանը կարիերայում առաջին անգամ հանդես կգա «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչում։ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին մոտեցող մրցաշարի կիսաեզրափակիչում 28-ամյա թենիսիստը 6:4, 5:7, 7:6 (7:4) հաշվով առավելության է հասել Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովի նկատմամբ։ Պայքարը տեւել է 3 ժամ 15 րոպե։

Սեպտեմբերի 21-ին անցկացվելիք եզրափակիչում Շվարցմանի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը 52-րդ անգամ կխաղա «Մասթերսի» եզրափակիչում։ Սա ռեկորդային ցուցանիշ է։ Ջոկովիչը կիսաեզրափակիչում 7։5, 6։3 հաշվով հաղթել էր նորվեգացի Կասպեր Ռուուդին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում