00:49  ,  21 սեպտեմբերի, 2020

«Ռեալը» միավորներ կորցրեց Սան Սեբաստիանում (ֆոտո)

Իսպանական Պրիմերայի նոր մրցաշրջանում առաջին հանդիպումն անցկացրեց չեմպիոն Մադրիդի «Ռեալը»։ Երկրորդ տուրում ֆրանսիաի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը Սան Սեբաստիանում մրցեց «Ռեալ Սոսյեդադի» հետ եւ բավարարվեց 1 միավորով։ Դարպասի գրավում չգրանցվեց։

«Ռեալ Սոսյեդադը» 2 խաղից հետո 2 միավորով 9-րդն է։ «Ռեալը» 1 խաղից հետո 10-րդն է՝ 1 միավոր։

Առաջատարներն են 6-ական միավոր վաստակած «Գրանադան» ու «Բետիսը»։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ Մադրիդ»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում