23:50  ,  20 սեպտեմբերի, 2020

«Լեսթերը» հաղթեց եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Լեսթեր Սիթին» տանը խաղաց «Բարնլիի» հետ։ Հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմն առավելության հասավ 4։2 հաշվով։

«Լեսթեր Սիթին» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Էվերտոնին», «Արսենալին», «Լիվերպուլին», «Քրիսթալ Փելասին» եւ գոլերի լավագույն տարբերությամբ (7։2) գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

«Բարնլին» 1 խաղից հետո առանց միավորի 15-րդն է։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Բարնլի»՝ 4։2 (տեսանյութ)

Հարվի Բարնս, 20, Էրիկ Պիտերս, 50, ինքնագոլ, Ջեյմս Ջասթին, 61, Դենիս Պրայետ, 79 - Կրիս Վուդ, 10, Ջիմի Դան, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում