Անգլիական «Վուլվերհեմփթոնը» համաձայնության է հասել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ Պորտուգալիայի հավաքականի 26-ամյա աջ պաշտպան Նելսոն Սեմեդուի տրանսֆերի հարցում, հաղորդում է The Guardian-ը։ «Վուլվերհեմփթոնը» Սեմեդուի համար կվճարի 38 միլիոն եվրո։
Նա «Բարսելոնա» էր տեղափոխվել 2017-ին պորտուգալական «Բենֆիկայից»։
Պորտուգալացի մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուի գլխավորած «Վուլվերհեմփթոնում» Սեմեդուն կլինի 10-րդ պորտուգալացի խաղացողը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում