19:34  ,  20 սեպտեմբերի, 2020

Հռոմ․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող «Մասթերս 1000» մրցաշարի եզրափակիչ։ Սերբ թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ եւ հաղթանակ տարավ 7։5, 6։3 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 11 րոպե։

33-ամյա Ջոկովիչն ու 21-ամյա Ռուուդը պաշտոնական մրցախաղում հանդիպում էին առաջին անգամ։

Եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի կանադացի Դենիս Շապովալովի եւ արգենտինացի Դիեգո Շվարցմանի դիմակայության հաղթողը։

Քառորդ եզրափակիչում Շվարցմանը 6։2, 7։5 հաշվով հաղթել էր իսպանացի Ռաֆայել Նադալին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում