17:30  ,  20 սեպտեմբերի, 2020

Սոն Հին Մինի եւ Հարի Քեյնի նվաճումը պատմական է (ֆոտո)

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվողներ Սոն Հին Մինն ու Հարի Քեյնը Անգլիայի առաջնության ռեկորդ են սահմանել։

Դեռ ոչ մի անգամ այս մրցաշարում ֆուտբոլիստը չորս գոլ չէր խփել նույն խաղացողի չորս գոլային փոխանցումից հետո, հաղորդում է Opta-ն։

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի երկրորդտուրում «Տոտենհեմը» 5։2 հաշվով հաղթել է «Սաութհեմփթոնին»։ Սոն Հին Մինը դարձել է չորս գոլի հեղինակ Քեյնի փոխանցումներից հետո։ Քեյնը խփել է նաեւ մեկ գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում