14:05  ,  20 սեպտեմբերի, 2020

Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայում (ֆոտո)

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը Ռումինիայի Կլուժ քաղաքում մասնակցում է Բալկանյան երկրների առաջնությանը։

Գերազանց մրցելույթ է ունեցել Երվանդ Մկրտչյանը, որը 1500 մետր վազքում նվաճել է ոսկե մեդալ, հաղորդում է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մարզիչ Գրիգոր Բարսեղյանի սանը ցույց է տվել 3։47․60 րոպե արդյունք։

Երվանդ Մկրտչյանը հանդես կգա նաեւ 800 մետր վազքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում