00:41  ,  20 սեպտեմբերի, 2020

«Ռոման» չհաղթեց Վերոնայում (ֆոտո)

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Վերոնային»։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Դարպասի գրավում չգրանցվեց՝ 0։0։

«Ռոմայի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի բացակայությամբ հանդես եկավ կենտրոնական հարձակվողի դիրքում։ Նա ունեցավ մի քանի գոլային հնարավորություն, սակայն արդյունավետ չօգտագործեց դրանք։ Մխիթարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Երկրորդ տուրում «Ռոման» սեպտեմբերի 27-ին կընդունի չեմպիոն «Յուվենտուսին»։

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Վերոնա» - «Ռոմա»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում