11:25  ,  20 սեպտեմբերի, 2020

«Չելսի» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի երկրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեպտեմբերի 20-ին կընդունի չեմպիոն «Լիվերպուլին»։

Բուքմեյքերները կանխատեսում են հյուրերի հաղթանակը։ Գերմանացի Յուրգեն Կլոպի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․10 գործակցով։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած «Չելսիի» հաղթանակի գործակիցը 3․20 է, ոչ ոքի արդյունքինը՝ 3․70։

«Չելսի» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին։

Թիմերը նախորդ անգամ հանդիպել են Անգլիայի անցած առաջնության երկրորդ շրջանում։ «Լիվերպուլը» տանը հաղթել է 5։3 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով