23:28  ,  19 սեպտեմբերի, 2020

«Բարսելոնայի» նախագահ․ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը պետք է մնա տանը

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ իր հարաբերությունների մասին։

«Լեոն մեր ավագն է եւ առաջատարը։ Ես չեմ վիճի նրա հետ։ Նրա հեռանալու հետ կապված պատմությունն անցած փուլ է։ Մեսին ամբողջովին մտել է Կումանի նախագծի մեջ։ Չեմ կարող թույլ տալ, որ նա հեռանա։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը պետք է մնա տանը։

Կումանի համար Մեսիի ներկայությունը հաջողության գրավական։ Նա ակտիվ աշխատում է»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք՝ Մեսին հայտարարել էր, որ Բարտոմեուն չի եղել խոսքի տերը՝ թույլ չտալով իրեն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ ակումբից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում