22:53  ,  19 սեպտեմբերի, 2020

Գամպերի գավաթ․ Գրիզմանի գոլը հաղթանակ բերեց «Բարսելոնային»

«Բարսելոնայի» հաղթանակով ավարտվեց կատալոնական ակումբի հիմնադիր Ժոան Գամպերի գավաթի հանդիպումը։ Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Էլչեին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով՝ 43-րդ անգամ նվաճելով այս գավաթը, որի ամենամյա հանդիպումն անցկացվեց 55-րդ անգամ։

Երկրորդ րոպեին իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի փոխանցումից հետո աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։

«Բարսելոնայում» նորամուտը նշեց Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխված 30-ամյա բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը։

Առանց փոխարինման հանդես եկավ «Բարսելոնայի» ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում