22:10  ,  19 սեպտեմբերի, 2020

«Տոտենհեմը» ներկայացրեց Գարեթ Բեյլին՝ Bale Is Back (ֆոտո)

«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարեց Մադրիդի «Ռեալի» եւ Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլի տեղափոխության մասին։ Նա մեկ մրցաշրջան վարձակալությամբ կխաղա անգլիական թիմում։

«Բեյլը վերադարձել է։ Բարի գալուստ տուն, Գարեթ»,- նշվում է «Տոտենհեմի» թվիթերյան էջում։

31-ամյա ֆուտբոլիստի մեկ տարվա վարձակալության վճարը կկազմի 9,8 միլիոն եվրո։ Արքայական ակումբը կշարունակի Բեյլին վճարել շաբաթական 415 հազար եվրո։ «Տոտենհեմը» նրան կվճարի շաբաթական 240 հազար եվրո։

Բեյլը «Ռեալ» էր տեղափոխվել «Տոտենհեմից» 2013-ի ամռանը 101 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս