21:36  ,  19 սեպտեմբերի, 2020

Իտալիայի առաջնություն․ «Ռոմայի» մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ռոման» հյուրընկալվել է «Վերոնային»։

Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնարկային կազմում ընդգրկել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը հանդես կգա կենտրոնական հարձակվողի դիրքում։ Բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն մնացել է պահեստայինների նստարանին։

«Ռոմա»․ Միրանտե, Մանչինի, Կրիստանտե, Իբանյես, Կարսդորպ, Դիավար, Վերետու, Սպինացոլա, Պելեգրինի, Պեդրո, Մխիթարյան։

«Վերոնա» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով