20:20  ,  19 սեպտեմբերի, 2020

«Լիվերպուլը» ձեռք է բերել Դիոգու Ժոտային

23-ամյա պորտուգալացի հարձակողական կիսապաշտպան Դիոգու Ժոտան «Վուլվերհեմփթոնից» տեղափոխվեց Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլ»։

Լիվերպուլյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր։

Անգլիական մամուլը գրել էր, որ «Լիվերպուլը» Ժոտայի համար կվճարի 43 միլիոն եվրո եւ կկնքի հինգ տարվա պայմանագիր։

Պրեմյեր լիգայի 2019/20 մրցաշրջանում Ժոտան անցկացրել է 34 հանդիպում, խփել 7 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում