19:54  ,  19 սեպտեմբերի, 2020

«Լիդս Յունայթեդն» ուժեղ էր «Ֆուլհեմից»՝ 4։3 (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության երկրորդ տուրում Պրեմյեր լիգա վերադարձած «Լիդս Յունայթեդը» արգենտինացի Մարսելո Բիելսայի ղեկավարությամբ տանը մրցեց «Ֆուլհեմի» հետ եւ հաղթանակ տարավ 4։3 հաշվով։

«Լիդսը» 3 միավորով 9-րդ տեղում է, «Ֆուլհեմը» 2 պարտությունից հետո նախավերջինն է։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Լիդս Յունայթեդ» - «Ֆուլհեմ»՝ 4։3 (տեսանյութ)

Էլդեր Կոշտա, 5, 57, Մատեուշ Կլիխ, 41, 11մ, Պատրիկ Բեմֆորդ, 50 - Ալեքսանդր Միտրովիչ, 34, 11մ, 67, Բոբի Ռիդ, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում