18:52  ,  19 սեպտեմբերի, 2020

Զիդան․ Բեյլի հետ ոչ մի խնդիր չեմ ունեցել

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի վերադարձն Արքայական ակումբից Լոնդոնի «Տոտենհեմ»։

«Ինձ չեն անհանգստացնում խոսակցությունները, թե Բեյլը հեռացել է իմ պատճառով, խնդիրն ավելի խորն է։ Կարող եմ ասել, որ մենք չենք ունեցել խնդիրներ իրար հետ։ Բոլորը գիտեն, թե ինչ է արել Բեյլը «Ռեալում»։ Նրան մաղթում եմ լավագույնը։

Եթե անցած տարի նա մնաց թիմում, նշանակում է՝ այդպես էր պետք։ Ճիշտ է, որ նա չէր խաղում այնպես, ինչպես պետք է խաղար, բայց դրա պատճառներն այլ են»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։

Բեյլը «Տոտենհեմի» հետ կնքել է մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ Անգլիական ակումբը կվճարի նրա շաբաթական 650 հազար եվրո աշխատավարձից 240 հազարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում