18:25  ,  19 սեպտեմբերի, 2020

Հայաստանի գավաթ․ «Շիրակը» պարտվեց «Ալաշկերտին», ԲԿՄԱ-ն ու «Լոռին» գոլ չխփեցին

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում շարունակվում են 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները։

Գյումրիի «Շիրակը» տանը մրցեց Երեւանի «Ալաշկերտի» հետ եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

Բանակի կենտրոնական մարզական ակումբի թիմի եւ Վանաձորի «Լոռիի» դիմակայությունում հաղթող չեղավ, դարպասի գրավում չգրանցվեց։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 6-7-ին։

Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 1։2

Արամ Մուրադյան, 4 – Բրայան Սիլվա Գարսիա, 42, Պապե Աբդու Կամարա, 43

ԲԿՄԱ - «Լոռի»՝ 0։0

«Արարատ» - «Սևան»՝ 19:30-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով