17:37  ,  19 սեպտեմբերի, 2020

«Էվերտոնի» հաղթանակը՝ 5:2 (տեսանյութ)

Պրեմյեր լիգայի երկրորդ տուրում «Էվերտոնը» տանը ուժերը չափեց «Վեսթ Բրոմվիչի» հետ: Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5:2 հաշվով:

«Էվերտոնի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը: Գոլեր հեղինակեցին նաև կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ու իտալացի հարձակվող Մայքլ Քինը: «Վեսթ Բրոմվիչի» կազմում աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Գրեյդի Դիանգանան և բրազիլացի հարձակվող Մաթեուս Պերեյրան:

Այժմ «Էվերտոնը» 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Վեսթ Բրոմվիչը» 0 միավորով վերջին տեղում է:

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Էվերտոն» - «Վեսթ Բրոմվիչ»՝ 5:2 (տեսանյութ)

Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 31, 62, 66, Խամես Ռոդրիգես, 45, Մայքլ Քին, 54 - Գրեյդի Դիանգանա, 10, Մաթեուս Պերեյրա, 47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում