Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի վնասվածք ստացած հարձակվող Սերխիո Ագուերոյի մասին:
«Մենք գիտեինք, որ Ագուերոյի վնասվածքը ծանր է: Կարծում եմ՝ նա կկարողանա խաղադաշտ վերադառնալ միայն 1-2 ամիս հետո:
Ագուերոն պետք է լավ մարզավիճակ ձեռք բերի: Նա երկար ժամանակ բացակայել է և միանգամից չի կարող վերականգնել իր մարզավիճակը»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հունիսի վերջնամասում Ագուերոն ենթարկվել էր ծնկահոդի վիրահատության և բաց թողեց մրցաշրջանի վերջնամասը: Անգլիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 24 խաղի և դարձել 16 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում